copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:33 16-07-2023

Ալյասկայի ափերին երկրաշարժ է գրանցվել. հայտարարվել է ցունամիի վտանգ

Կիրակի ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սենդ Փոյնթից 106 կմ հարավ։ Աղբյուրը եղել է 9,3 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հայտարարվել է ցունամիի վտանգ: