copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 19:39 08-12-2025

7.2 մագնիտուդով երկրաշարժ՝ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Ճապոնիայում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, հայտնում է երկրի օդերևութաբանական գործակալությունը։

Ցնցումները գրանցվել են Աոմորի պրեֆեկտուրայի արևելյան ափին՝ 50 կիլոմետր խորության վրա։

Գերատեսչությունը շեշտել է, որ Ճապոնիայի հյուսիսարևելյան ափին ցունամիի ալիքների բարձրությունը կարող է հասնել երեք մետրի։

Ամենից շատ դիտված