Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 07:00 08-10-2025

Գյումրիում նոր բախում է պլանավորվում. ՔՊ-ի թիրախում է նաեւ Մարտուն Գրիգորյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպես Փարաքարում, իշխանական ճնշումների ալիքը չի դադարում։ Քաղաքական ռեպրեսիաների կենտրոնում ոչ միայն Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, այլեւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Ընդ որում, Գյումրիում իրավիճակը փոխելու քաղաքական հրահանգը տվել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից:
Ակնհայտ է, որ հրահանգն արդեն տրված է, այն է՝ մինչեւ 2026 թվականի հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունները քաղաքական դաշտից հեռացնել մարդկանց, ովքեր իրական աջակցություն ունեն համայնքներում։ Մարտուն Գրիգորյանը այդ ցանկում է:
Իշխանական մեքենան ընտրել է մի քանի ուղղություններ: Մարտուն Գրիգորյանի դեմ «շիբինի տեսքով ընտրակաշառքի» թեման են ակտիվացրել՝ ցանկանալով նրան մեղադրանք ներկայացնել՝ ի վերջո ազատազրկմանը հասնելու համար։ Սակայն այդ պրոցեսը չի սահմանափակվում միայն պատգամավորի անձով. թիրախում են նաեւ նրա ընտանիքի անդամները։ Ավագ որդի Կամո Գրիգորյանի նկատմամբ այժմ հայտարարված է հետախուզում։ Միջնեկը՝ Կարեն Գրիգորյանը, որպես Գյումրու ավագանու անդամ, վերահսկվող սարքով է շրջում քաղաքում նույն շիբինի գործով։ Հայրը` Կամո Գրիգորյանն էլ թոռան՝ Կարեն Գրիգորյանի կարգավիճակում է:
Հիշեցնենք, որ քարոզչական ու վարչական ճնշումներով Մարտուն Գրիգորյանի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի խմբակցության անդամ Կարեն Բադալյանին գողացան. այդ մասին ահազանգել էին փաստաբանները: Անհետացումից հետո նա մանդատից հրաժարվելու դիմում գրեց, այնուհետեւ հեռավար դիմում գրեց մանդատը հետ վերցնելու համար, ի վերջո՝ դատարանում պարտություն կրեց, եւ Մարտուն Գրիգորյանը կարողացավ իր ստացած մանդատին տեր կանգնել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարտուն Գրիգորյանի երբեմնի մտերիմ Կարեն Բադալյանն այդ դեպքերից հետո ընտանիքով հեռացել է Գյումրուց։
ՔՊ-ի առանձնահատուկ թիրախում է պատգամավորի ավագ որդին` Կամո Գրիգորյանը, որը, չնայած երիտասարդ տարիքին, հեղինակություն ունի Գյումրիում, եւ իշխանությունը փորձում է նրան մեկուսացած պահել` չեզոքացնելու նպատակով։ Նույն տրամաբանությամբ փորձում են սահմանափակել Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի դիրքերը՝ նրան եւս զրկելով գյումրեցիների հետ շփումից, քանի որ նա էլ ազդեցիկ է համայնքում:
Միեւնույն ժամանակ, իշխանությունը չորս կողմերից աշխատում է բորբոքել թշնամությունը Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ՝ քարոզչական հակադրություններ, լարումներ առաջացնելով։ ՔՊ-ն ձգտում է հասնել Գրիգորյանների եւ Ղուկասյանների թիմերի միջեւ կրակոցների:
Մարտուն Գրիգորյանը լուռ է, չի արձագանքում բացահայտ հակադարձումներով։ Իսկ Վարդան Ղուկասյանը երեկ արդեն հրապարակավ ակնարկեց, թե «Մեզ ուզում են Մարտունի հետ «հագցնել իրար»»։ Ապա Փարաքարի հետընտրական լարումների օրինակով շարունակեց. «Ձեր ենիչերներին ուղարկում եք, սուտ էդ կյանքերի մեջ, նրանց դուխ եք տալիս, ձեռքին տալիս եք ավտոմատ, ինչ ուզում՝ պետականորեն կառուցում եք: Կամ ասեք՝ սա դեմոկրատական երկիր է, կամ ասեք՝ միանձնյա ղեկավարում է» երեկ հայտարարեց Ղուկասյանը:
Ասել է թե` Գյումրիում Փարաքարի սցենարն են փորձում գործի դնել` ցույց տալով, թե կան երկու խմբավորումներ, որոնք իրար ոչնչացնում են: Թերեւս Գյումրիում երկու ընտանիքներն էլ՝ ե՛ւ Գրիգորյանները, ե՛ւ Ղուկասյանները, կանխատեսում են, որ ինչ-որ քրեական պատմություն է եփվում ինչ-որ տեղ, որպեսզի կողմերից մեկին ֆիզիկապես ոչնչացնեն, մյուս կողմին էլ կալանավորեն»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին