Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:22 17-02-2023

Հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգումը որևէ կապ չունի․ դա վաղուց էր պլանավորվում

Արարատ Միրզոյանի՝ Անկարա այցից հետո առավոտից իրիկուն տեղեկություն է տարածվում, որ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Թուրքիայի միջև Անիի կամրջի վերանորոգման շուրջ։ այսօր հրավիրված հրատապ մամուի ասուլիսում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«2023թ․ փետրվարի են հայտարարում, որ Անիի պատմական կամուրջը պետք է համատեղ վերանորոգեն։ Բայց դեռ 2017թվականին Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարը և ծովագնացության կապի, տրանսպորտի նախարարը այցելել են կամրջի մոտ և խոսել են կամրջի ապագայի մասին։ 2019 թվականին դրա մասին խոսել է նաև Թուրքիայի բնապահպանության նախարարը, որ Մետաքսի ճանապարհը շատ կարևոր է և այդ թվում նաև կամուրջը պետք է վերանորոգվի։ 2019թ․ հունիսի 23-ին Թուրքիայի նախկին տրանսպորտի նախարարը հայտարարում է, որ Թուրքիայի երկաթուղիները մրցույթ են հայտարարել Անիի կամրջի վերանորոգման համար։ Չկար դեռ հայ-թուրքական կարգավորման գործընթաց, չկար 44-օրյա պատերազմ։ Իրականում հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգումը որևէ կապ չունի»,- ասաց Մանուկյանը։

Նա նաև նշեց, որ դեռևս 2020թ․ հունիսի 25-ից հայկական մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, որ ԱՆիի պատմական կամուրջը վերանորոգվում է․ «Սա հերթական անգամ վկայում է, որ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է, գեղեցիկ, փոքր դետալների մի ամբողջ հավաքածու, որը հրամցնում են մեր ժողովրդին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել