copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:49 06-06-2026

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Ստեփանավանի համայնքապետարանից հայտնում են՝ համայնքում սահմանվել է արտակարգ ռեժիմ։
​Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո)։ ​

Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։ Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։ ​

Համայնքապետարանից տեղեկացնում են, որ հարցերի համար քաղաքացիները կարող են մոտենալ Ստեփանավանի համայնքապետարան կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. ​0256 2 22 33 | 0256 2 23 61 ​098 00 04 48 | 099 35 54 50։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։



Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում