copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 22:58 24-09-2025

Սա արդեն ոչ թե անգործություն է, այլ ուղղակի հանցակցություն. պահանջում ենք անհապաղ և ամբողջական բացահայտել դեպքը

Խստորեն դատապարտում ենք Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, և վիրավորվել է մեկ քաղաքացի։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։

«Մեր խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, համայնքի բնակիչներին ու բոլոր նրանց, ովքեր կիսում են այս մեծ վիշտը։

Վիրավորում ստացած քաղաքացուն մաղթում ենք շուտափույթ ապաքինում։
Տեղի ունեցածը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ թուլացվում են պետական ինստիտուտները, խորանում է անպատժելիությունը, իրավապահ համակարգն իրականացնում է ընտրովի արդարադատություն, իսկ առկա ներուժն օգտագործվում է քաղաքական հետապնդումների նպատակով:

Հետևանքները չեն ուշանում՝ հասարակական անվտանգությունը գտնվում է լրջագույն սպառնալիքի տակ։ Այս հանցագործությունը հարված է ոչ միայն առանձին քաղաքացիներին, այլև մեր պետության ու պետականության հիմքերին։

«Իրական Հայաստան» հռչակած իշխանությունը տարիներ շարունակ զբաղված է մտացածին սպառնալիքներ «կանխելով», երկրում ստեղծելով քրեածին միջավայր: Ավելին, պարբերաբար հնչող բռնության ու հաշվեհարդարի կոչերով, հանրությանը «սևերի ու սպիտակների» բաժանելով՝ պարարտ հող են ստեղծել նման հանցագործությունների համար, որոնց թիվը թռիչքաձև աճում է:

Իշխանությունը քրեականացնում է այլախոհությունը, հալածում հոգևորականներին ու ընդդիմախոսներին, միաժամանակ՝ քաղաքացիներին թողնելով անպաշտպան զինված հանցագործների դեմ։

Սա արդեն ոչ թե անգործություն է, այլ ուղղակի հանցակցություն։

Պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ անհապաղ և ամբողջական բացահայտել դեպքը, ինչպես նաև օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,-ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է