copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:29 28-07-2022

Նռնակը պայթել էր մոտիկ առանձնատան բակում. Սևանի ոստիկանները բացահայտել են 2020 թվականի դեպքը

2020 թվականի դեկտեմբերի 19-ին նռնակ էր պայթել Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցում, ինչի հետևանքով վնասվել էր երկու ավտոմեքենա: Բարեբախտաբար, մարդ չէր տուժել:

Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնվել էր քրեական վարույթ, ձեռնարկվել էին միջոցառումներ, սակայն պարզել, թե ով և ինչ նպատակով էր պայթեցրել նռնակը, չէր հաջողվել:

Օրերս ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տվյալ, որն իրացնելիս պարզվել է հետևյալը: Բաբաջանյան փողոցի տներից մեկում ամուսինների միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 34-ամյա ամուսինը սպառնացել էր պայթեցնել իրենց և երեխային ու քաշել էր նռնակի օղակը: Հետո, կնոջ ներկայությամբ, նռնակը նետել էր մոտիկ առանձնատան բակ, որտեղ էլ այն պայթել էր՝ վնասելով մեքենաները:

Սևանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 22-ին 34-ամյա տղամարդը մեղայականով եկել է ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը