Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 13:35 30-07-2025

Բաքսիս վառվել է. Ռիչարդ Մադլենյանը թող գա, տեսնի` ինչ վերաբերմունք է. Արտաշիսյան փողոցում բողոքում են ՀԷՑ-ից

ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը ակտիվություն է առաջացել քաղաքացիների շրջանում։ Oragir.News-ը պարբերաբար զանգեր է ստանում ՀՀ տարբեր բնակավայրերից։ Քաղաքացիները բողոքում են, որ էլեկտրաէներգիայի անջատումների մասին որևէ զգուշացում չեն ստանում, ինչի հետևանքով կրում են նյութական վնասներ։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի, Արտաշիսյան 50 հասցեի բնակիչ Խաչատուր Խաչատրյանը պատմեց, որ վերջին շրջանում իրենց տանը հաճախակի անջատում են հոսանքը՝ առանց նախօրոք տեղեկացնելու։

«750 հազար դրամ արժողությամբ «Բաքսին» փչացել է հոսանքի պարբերաբար անջատվելու հետևանքով։ Ամեն ինչ դարձել է բարդակ։ Էն երգիչ Ռիչարդ Մադլենյանն ասում էր՝ շատ սիրալիր են մեզ հետ։ Թող գա, մի ժամ ժամանակ հատկացնի, մեր աչքի առաջ տեսնի՝ սիրալիրությունը որն է։ Ես հակափաստարկ եմ բերում՝ ոչ մեկը չի գալիս, ոչ էլ վերաբերմունք կա»,- ասում է մեզ ահազանգած քաղաքացին։

Խաչատրյանը նաև շեշտում է, որ ոչ մի կառույց չի պատրաստվում փոխհատուցել կրած վնասը.

«Դիմում եմ գրել, բայց մերժել են։ Տարել եմ սարքը արհեստավորի մոտ, ասել է՝ մեջի պլատան է վառվել։ Պլատան սարքելն էլ թանկ հաճույք է։ Երեկ չէ առաջին օրը զանգել էին, թե՝ կգանք։ Հետո նորից զանգել եմ, ասում են՝ մերժվել է։ Ասում եմ՝ ինչո՞ւ չեք մի բան անում, պատասխանում են՝ «եսիմ» … Էլ իմաստ չկա զանգելու»։

Մեր զրուցակիցը կրկին անդրադարձավ Ռիչարդ Մադլենյանի գրառմանը, նշելով.

«Հրավիրում ենք, թող գա ու տեսնի՝ ինչպես են իր սիրալիր վերաբերվում։ Մարդիկ արդեն վախենում են տեխնիկա միացնել, որ նման խնդրի առաջ չկանգնեն»։

Նշենք, որ Ռիչարդ Մադլենյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ տեղեկացրել էր, որ ՀԷՑ-ն արագ արձագանքել է իր ահազանգին։ «Փաստորեն նոր ղեկավարները թքած չունեն ՀԷՑ-ի և ժողովրդի վրա։ Ռուսական տիղմահոտը իբրև թթվածին օգտագործած ամեոբաներ, սովորեք՝ ինչպես է պետք արձագանքել ժողովրդի խնդրին։
Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀԷՑ-ին և նրա նոր ղեկավարությանը և հուսով եմ՝ մեր փողոցի հարցը կկարգավորվի»,- գրել էր Մադլենյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից