Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:55 04-03-2024

Օձի ու կարիճների մեջ են մեծացել մեր երեխեքը․ Լվովյան փողոցի բնակիչները հա՛մ բողոքում են, հա՛մ չեն բողոքում

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց։

Oragir.News-ը խոսել է ակցիան իրականացնող բնակիչների հետ, ովքեր հայտնել են իրենց դժգոհությունը։

«Մենք բնակվում ենք տվյալ տարածքում՝ Լվովյան 25/12 հասցեում, 30 տարի, որը մարդիկ ներկայացնում են, թե քանդման ենթակա է։
Երեկ պարոն Բեգոյանը իր աշխատակազմի հետ եկել է, նկարել են տեղանքը, զննել են։ Անձամբ ինձ չեն ասել, բայց ինձանից այն կողմ բնակվող հարևաններին ասել են, որ իրերը հավաքեն ու դուրս գան»։

Մեկ այլ բնակիչ էլ ասաց․ «Ես շատ կուզեմ, որ գան իմ տունը նկարեն ու տեսնեն, թե ինչ պայմաններում եմ ապրում, միայն հոսանք ենք քաշել, ջուր չունենք, կրում ենք․ 20 տարի էէ բնակվում ենք այդտեղ, մեր ամբողջ գումարով 150-200 ծառ ենք տնկել, խնամում ենք։

Օձ ու կարիճների մեջ են մեծացել մեր երեխեքը՝ հենց իմ երեխան։ Ու այսօր գալիս, ասում են, որ պետք է դուրս գանք․ ո՞ւր գնամ, ո՞ւր տանեմ իմ երեխուն»։

«Մենք ուզում ենք հանդիպել վարչապետի, քաղաքապետի հետ, թող իրենց անզեն աչքով տեսնեն ու զննեն։ Մենք միշտ քայլել ենք իրենց հետ ու սիրով բերել ենք իշխանության, մենք չենք բողոքում իրենցից, շնորհակալություն ենք հայտնում, բայց ուզում ենք, որ մեր այս նեղ վիճակին էլ իրենք աջակցեն։» - ասաց բնակիչներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել