Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 10 ամիս առաջ - 13:32 15-07-2025

Ատամների մաքրման սարքը պայթել է հիվանդի բերանում, բայց նա շարունակել է հանգիստ պառկած մնալ

Դաղստանի ատամնաբուժարաններից մեկում արտառոց դեպք է գրանցվել։ Ատամների մաքրման ընթացքում բժշկի օգնականը սարքը տեղադրել է հիվանդի բերանում, ինչից անմիջապես հետո այն պայթել է։

Բժիշկն ու օգնականը սարսափել են, սակայն զարմանալիորեն հիվանդը գրեթե չի արձագանքել պատահածին և շարունակել է հանգիստ պառկած մնալ բազմոցին։

Դեպքից հետո նա ոչ մի բողոք չի հայտնել՝ նշելով, որ ատամնաբույժը իր մտերիմ ընկերն է։