Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Ավելին 1 շաբաթ առաջ - 22:00 23-05-2026

Սոցհարցումները հաճախ ոչ թե չափում են հանրային տրամադրությունները, այլ ձևավորում դրանք․ քաղաքագետ

Մերի Հակոբյան

Լրագրող

«Սոցիոլոգիական հարցումները շատ դեպքերում վերածվել են ոչ թե հանրային տրամադրությունները չափող գործիքի, այլ գործոնի, որով փորձում են ձևավորել այդ տրամադրությունները»,– Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով նախօրեին հրապարակված 2 սոցիոլոգիական հարցումների արդյունքների միջև եղած շեշտակի տարբերությանը։

Հիշեցնենք՝ երեկ սոցհարցման արդյունքներ էին հրապարակել Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը և Գելլափը։ Առաջինի արդյունքներով՝ ՔՊ-ի օգտին կքվեարկեր հարցվածների 38%-ը, իսկ ընդդիմադիր ուժերից ոչ ոք անցողիկ շեմը չէր հաղթահարի, երկրորդով՝ 28.8%-ը, սակայն հավաքական ընդդիմությունը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները կստանային 41.5%, ինչը նրանց թույլ կտար կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Քաղաքագետի խոսքով՝ տարբեր կազմակերպությունների կողմից ներկայացվող տվյալները հաճախ էականորեն տարբերվում են միմյանցից, ինչը պայմանավորված է ինչպես մեթոդաբանությամբ, այնպես էլ պատվիրատուի գործոնով։

Մաթևոսյանը նշեց, որ հատկապես հիշատակվող «Գելափ»-ի և IRI-ի հարցումները տարբեր պատկերներ են արձանագրում հանրային տրամադրությունների վերաբերյալ։

Քաղաքագետի գնահատմամբ՝ նման տարբերությունները միայն մեթոդաբանությամբ չեն բացատրվում, և հարցումների շուրջ ձևավորվում են նաև քաղաքական ենթատեքստեր։ «Կա տպավորություն, որ նման հարցումները կարող են օգտագործվել՝ ցույց տալու, թե գործող իշխանության համար այլընտրանք չկա, և այդ կերպ ձևավորել որոշակի հասարակական ընկալումներ»,– նշեց նա։

Նրա խոսքով՝ հարցումների հրապարակման ժամանակացույցը նույնպես կարող է լինել քաղաքականապես հաշվարկված։

«Հարցումները երբեմն հրապարակվում են այնպիսի ժամանակ, երբ դրանք համընկնում են այլ կազմակերպությունների ներկայացրած տվյալների հետ, ինչը արդեն ազդում է հանրային ընկալումների վրա»,– ասաց նա։

Մաթևոսյանը նաև ընդգծեց, որ նման հարցումները կարող են ազդեցություն ունենալ հասարակության վարքագծի վրա՝ ձևավորելով կեղծ տպավորություն լայն աջակցության վերաբերյալ։

«Կային մարդիկ, ովքեր հասկանում էին իրավիճակը, բայց ընդհանուր մթնոլորտը երբեմն այնպիսին էր, որ մարդիկ վախենում էին իրենց կարծիքը բացահայտ արտահայտել»,– ասաց նա։

Վերջում քաղաքագետը նշեց, որ հարցումների իրական ազդեցությունը և դրանց քաղաքական նպատակահարմարությունը ավելի հստակ կդառնան ժամանակի ընթացքում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան