Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 20:24 12-07-2025

Դոնալդ Թրամփը հայտարարել է ԵՄ ապրանքների վրա սահմանվող նոր մաքսատուրքերի մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից Վաշինգտոնը 30% մաքսատուրք կսահմանի Եվրոպական միությունից ներմուծվող ապրանքների վրա, իսկ նախկինում սահմանված ոլորտային մաքսատուրքերը կմնան ուժի մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը նշել է Truth Social-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակը։

«Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք ԵՄ-ից կգանձենք 30% մաքսատուրք Միացյալ Նահանգներ առաքվող իր ապրանքների վրա՝ առանձին բոլոր ոլորտային մաքսատուրքերից», - գրել է Թրամփը՝ հավելելով, որ եթե ԵՄ-ն ցանկանա բարձրացնել ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը, ապա Միացյալ Նահանգներն այդ թիվը կավելացնի ապրանքների վրա սահմանված 30% մաքսատուրքերին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել