Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:32 28-06-2025

Երեկ ՌԴ տարածք է մտել հայկական ծիրանով բեռնված 94 բեռնատար. Գևորգ Պապոյան

Միայն երեկ՝ հունիսի 27-ին, ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Հունիս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։ Ծիրանի արտահանումը շարունակվում է, միայն երեկ ՀՀ-ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով»,- տեղեկացրել է նախարարը: