copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:51 01-06-2025

Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն. ՄԻՊ-ի շնորհավորանքը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի շնորհավորանքը Հունիսի 1-ի կապակցությամբ. «Սիրելի´ երեխաներ,

Շնորհավորում եմ բոլորիս երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Հարկ է նկատի ունենալ, որ մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում:

Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը:

Կարևոր է նաև ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ընտանիքում երեխայի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ծնողավարության հմտությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ երեխաներ: Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի