Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 12-11-2025

Շինթույլտվություններ տալու մեջ էլ կա․ կոռուպցիան Հայաստանից անպակաս է․ հարցում

Շինթույլտվություն ստանալը, ըստ օրենքի, պետք է լինի պարզ, արագ գործընթաց։ Սակայն ներկայումս իրականությունը մի փոքր այլ է։ Շատերն են պնդում՝ երկարաձգվող ընթացակարգերի, չհիմնավորված պահանջների ու ոչ պաշտոնական վճարների մասին։ Փաստացի՝ այս հարցը ոչ միայն շինարարական ոլորտի արդյունավետության, այլև հանրային վստահության հարց է՝ արդյոք Հայաստանում հնարավոր է շինթույլտվություն ստանալ առանց հավելյալ «խրախուսման»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, քաղաքապետարանը շինթույլտվությունները անվճա՞ր է տրամադրում, թե՞ կա կոռուպցիա»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Հայաստանում բոլոր ոլորտներում կա կառուպցիա, որոշներն էլ դժվարացան որևէ պաատասխան տալ։

«Նայած մարդու»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կոռուպցիան անպակաս է Հայաստանից։ «Չեմ կարա պատասխանեմ, բայց կոռուպցիան անպակաս ա մեր երկրից, բայց որ կոռուպցիա կա դա անհնարին չի, հաստատ կոռուպցիայի մեջ ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բոլոր բնագավառներում առկա է կոռուպցիան։ «Անպայման կոռուպցիա կա, որովհետև հիմա չկա տենց բան, որ մեջը կոռուպցիա չլինի»,- ասաց նա։

«Կոռուպցիա ամեն տեղ կա, առանց կոռուպցիա մենք կյանք չունենք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ