Օրակարգ Ներքին 1 տարի առաջ - 20:00 22-05-2025

Օրակարգ․ Նիկոլն ու Աննան բախումներ են հրահրում․ Կարինե Նալչաջյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հոգեբան Կարինե Նալչաջյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Կարինե Նալչաջյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի վիրավորական արտահայտությունների, դրանց շարժառիթների, հասարակությանը ագրեսիա փոխանցելու, դրա հետևանքների, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների ագրեսիվ պահվածքի, թշնամիների առաջ նույն պահվածքը չդրսևորելու, հասարակությունն առողջացնելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Կարինե Նալչաջյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բախումներ են հրահրում։

«Փաստորեն այն՝ ինչ ես ասում եմ դրա վկայությունն է։ Իրենք հրահրում են, իրենք բախումներ՝ թեկուզ փոքր, լոկալ՝ լրագրողի նկատմամբ, մարդկանց տարբեր խմբերի միջև, իրենք բախումներ են հրահրում և որքան ես տեսնում եմ և նկատում եմ՝ շատ մեծ թափով ֆեյքերի գործարանը սկսել է աշխատել։ Հավանաբար իրենք նոր հաստիքներ են ստեղծել, նոր ներդումներ են անում, հա՝առանց ափսոսալու, որովհետև, որքան ես նկատում եմ՝ այդ հարձակումները, որոնք ռեալ իրականության մեջ լրագրողների նկատմամբ, ինչ է, լրագրողը մարդկանց կարծիքն է հարցնում, ինչը շատ հետաքրքրիր է։ Սա մեր խայտառակությունն է, մենք խայտառակված ենք՝ և՛ ներսից, և՛ դրսից»,- ասաց նա՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի գրառումներից հետո լրագրողների, այդ թվում՝ Oragir.News-ի լրագրողների նկատմամբ հարձակումներին։

Հոգեբանը նկատեց, որ թշնամիների առաջ Փաշինյանն առյուծից փիսիկի է վերածվում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից