Ուղիղ եթեր
Օրակարգ Ներքին 1 տարի առաջ - 20:00 14-05-2025

Օրակարգ․ Հիվանդներին ու մտավոր հետամնացներին արդեն օրինականացված են բանակ տանելու․ Ժաննա Ալեքսանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Ժաննա Ալեքսանյանի հետ զրուցել ենք պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքում ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից առաջարկվող փոփոխությունների, դրանց նպատակի ու հետևանքների, Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խմբակային ծեծի, այն արդարացնելու միտումների և դրանց անթույլատրելիության, քրեակատարողական հիմնարկներում տիրող բարքերի, դատապարտյալների իրավունքների ոտնահարման, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ժաննա Ալեքսանյանը նկատեց, որ այս փոփոխությունների արդյունքում հիվանդներին ու մտավոր հետամնացներին արդեն օրինականացված են բանակ տանելու։ «Կարծեմ նաև արդեն Հայկ Սարգսյանն էլ ասեց, սահմանափակ իրավունքով ծառայության մասին ասեց, այսինքն՝ հիվանդներին շարունակելու են տանել բանակ՝ արդեն օրինականացված։ Մինչև էդ էլ գիտեք՝ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ կալյասկայով էլ պիտի ծառայեն։ Էս իշխանությունը մտածում է՝ միայն ինչպես փող աշխատի, որտեղից, ինչքան փող աշխատի»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս փոփոխություններով բանակում կոռուպցիան օրինականացվում է։

Իրավապաշտպանը շեշտեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն ատում է հայ ժողովրդին։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել