Օրակարգ 8 ամիս առաջ - 20:00 22-10-2025

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին պատերազմ է հայտարարել․ Ժաննա Ալեքսանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ժաննա Ալեքսանյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորման, դրա պատճառների և հաջորդած իրադարձությունների, 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սպասվող նոր ձերբակալությունների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի, Վեհափառին ձերբակալելու հավանականության, կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին Նիկոլ Փաշինյանի մասնակցության, բախումների վտանգի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին պատերազմ է հայտարարել։ «Ես նայում էի՝ էդ իրադարձությունները Գյումրիում, և հասկանում եմ, որ Հայաստանում պատերազմ է։ Սա պատերազմ է մեր դեմ, մարդկանց դեմ, քաղաքացիների դեմ, և մենք այսպես ասած աչք չենք թարթում էդ պատերազմական իրավիճակներից»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Փաշինյանը մարդկանց նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի։

Իրավապաշտպանը նկատեց նաև, որ Հայ Առաքելական եկեղեցին՝ ի դեմս Վեհափառ հայրապետի, պետք է ավելի շատ սեր տա ժողովրդին․ «Ժողովուրդը սիրում է եկեղեցին, և Կաթողիկոսն էլ պիտի մտածի այդ սերը ավելացնելու ու ժողովրդին փոխանցելու անընդհատ, և էդ սերը շատ բան է պահում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել