ԿԸՀ-ից տեղեկացրին, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու համար կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն։
«Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է դիմում ներկայացնի էլեկտրոնային եղանակով՝ մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն։
Մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն։
Թեկնածուների գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից կիրականացվի մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն»,-հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։