Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 07-05-2025

Օրակարգ․ 2026-ի ընտրություններում հաղթելու է «Հայաստան» դաշինքը․ Միհրդատ Մադաթյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հոգեբան, «Հայաստան» դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Միհրդատ Մադաթյանի հետ զրուցել ենք իշխանական գործիչների վերջին ջղաձգումների, մասնավորապես՝ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խմբակային ծեծի, Վահագն Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպերի, «Արթուն ենք» շարժման կողմից Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի միջոցով անվստահություն հայտնելու նպատակով ԱԺ պատգամավորներին ուղղված նամակների, այս գործընթացի միջոցով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը և նույնանուն դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թիրախավորելու միտումների, Աննա Հակոբյանի՝ «Մնացել ենք 5-րդ դարում» վերտառությամբ բանախոսությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Միհրդատ Մադաթյանը համոզմունք հայտնեց, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է «Հայաստան» դաշինքը։ «Այո՛, 2026 թվի ընտրություններում ակնհայտ է, որ հաղթելու է «Հայաստան» դաշինքը։ «Հայաստան» դաշինքի մեջ մի լուրջ ուժ են կազմում անկուսակցական անձինք, ովքեր գաղափարային են՝ ի տարբերություն բոլորի, որոնց իրար հետ ոչինչ չի պահում, բացի գաղափարից՝ ի տարբերություն հանրապետականների․ ո՛չ կուսակցական տոմսը, ո՛չ փողը, որովհետև բոլորը դրանք անկախ, կայացած մարդիկ են՝ ֆինանսապես նույնպես, ո՛չ չգիտեմ իրենց տարիքային կայացածությունը, ոչ մի բան։ Նրանք ունեն գաղափարներ, և այս մարդիկ պահանջելու են, որպեսզի ըստ արժանվույն գնահատականներ տրվի՝ և՛ այս 8 տարվան, և՛ 18 թվի գործընթացներին, ինչը շատ կարևոր է՝ ոնց եղավ դա։ Անպայման պիտի վերջը էն հարցերին, որոնք ես տալիս եմ տարիներ շարունակ, պատասխան տրվի»,- ասաց նա՝ պնդելով, որ 2026 թվականից հետո այս հարցերի պատասխանները տրվելու են։

Մադաթյանը կարծում է նաև, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, 2026-ի ընտրություններում անցողիկ շեմը չի հաղթահարելու, ինչպես դա տեղի ունեցավ 2021 թվականին։

Մանրամասները՝ հարցազրույցում․


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի