Օրակարգ 1 շաբաթ առաջ - 20:00 05-06-2026

Օրակարգ․ Նիկոլի ռեժիմը խուճապի մեջ է, փորձում է «ստռախ գանյատ անել»․ Միհրդատ Մադաթյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, հոգեբան Միհրդատ Մադաթյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Միհրդատ Մադաթյանի հետ զրուցել ենք վերջին օրերին իրականացվող բռնաճնշումների, ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների, նախընտրական քարոզարշավի, Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պատճառների ու դրա պատճառների, Ռոբերտ Քոչարյանի կերպարի, քարոզարշավի ընթացքում Փաշինյանին համբալ անվանելու, նախընտրական տրամադրությունների վրա դրա ազդեցության, հետընտրական հնարավոր զարգացումների, ընտրություններին մասնակցելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մադաթյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը խուճապի մեջ է, ուստի փորձում է «ստռախ գանյատ անել»։ «Փորձեմ Սաղաթելյանի Իշխանի պես ասել․ ռեժիմը խուճապի մեջ է։ Էդ իր խոսքերն են, դրա համար ցիտեցի։ Ռեժիմը խուճապի մեջ է, սա բնականոն ընթացք է, բոլորս հասկանում ենք, որ այս ռեժիմը անցավ չի փոկելու իր նստատեղը կպած աթոռներից։ Եվ բնականաբար հիմա փորձում է վախեցնել․ այսպես ասեմ, ժողովրդական լեզվով ասած, ի միջի այլոց, հիմա նույնիսկ հպարտությամբ կասեմ, որովհետև ռուսերեն եմ ասելու, «ստռախ գանյատ անել»,- ասաց նա՝ այս ամենը կապելով երեկվա բանավեճում Նիկոլ Փաշինյանի կրած պարտության հետ։

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ եթե ինքն իր կյանքում 2 համբալի է ճանաչում, ապա դրանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է։

Մանրամասները՝ հարցազրույցում․


Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից