Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:32 06-05-2025

Եթե կիրակի ընտրություն լիներ, ո՞ր ուժին կքվեարկեին քաղաքացիները․ ՔՊ-ի քվեարկողների թիվը պակասել է

«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքներ, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք:

Եվ այսպես, հարցվածների 11.5%-ը նշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այստեղ, ըստ Նավասարդյանի, 0.3% նվազում կա: 8%-ը նշել է «Հայաստան» դաշինք, Ռոբերտ Քոչարյան, այստեղ էլ բավականին մեծ աճ է գրանցել, մոտ երկու կամ երեք տոկոս: «Պատիվ ունեմ» դաշինք, «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն՝ 3.7%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.2%, Դոգ ,Վարդան Ղուկասյանը՝ 2.9%, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»՝ 2.2%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1.9%, «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»՝ 1.5 տոկոս: Նավասարդյանը նշեց, որ այս ուժն առաջին և բավականին բարձր ցուցանիշն է գրանցել:

Հաջորդիվ «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 0.9%, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 0.8%, «Հայ ազգային կոնգրես»՝ կուսակցություն 0.7%, Ազգային ժողովրդավարական բևեռ՝ 0.5% և «Քրիստոնյա ժողովրդավարական» կուսակցություն, Լևոն Շիրինյան՝ 0.3%:

Չեմ մասնակցի ընտրություններին նշել է 23.7% -ը, այլ նշել են 3.1% -ը, ոչ մեկին նշել է 5.5%ը, կփչացնեմ քվեաթերթիկը՝ նշել են 4.5%ը, հրաժարվում են պատասխանել՝ 6.4% և դժվարացել է պատասխանել 18.5%:

Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1,101, հետազոտության անցկացման ժամանակահատվածը՝ ապրիլի 29-ից մինչև մայիսի 2-ը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը