Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:46 11-06-2022

Պակասել է Իրանից ու Ֆրանսիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստան այս տարվա հունվար-մարտ ամիսներին ժամանել է 249 հազար 361 զբոսաշրջիկ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 17 հազար 900-ով ավելացել է։
Անցյալ տարվա երեք ամիսներին ՀՀ ՌԴ-ից այցելել է 37 հազար 900 զբոսաշրջիկ, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 55 հազար 800: Բացի այս, 1000-ով ավելացել են Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ 1900-ով պակասել են Ֆրանսիայից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը, 2100-ով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 300-ով՝ Թուրքիայից:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ զգալի կրճատվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների քանակը. եթե նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ Իրանից այցելել է 18 հազար 700, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 9500: Նկատենք, որ Ուկրաինայից եւս պակասել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը:
Ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանից մեկնողների թիվը ավելացել է 3.2 անգամ: Անցյալ տարվա առաջին երեք ամիսներին մեր երկրից մեկնել է 44 հազար 574 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 143 հազար 3708»:

Ամբողջությամբ հոդվածը`օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել