Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 13:26 27-04-2025

«Կյանքի թանկացումը» Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում է. Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր ծառայություններ մատուցող հերթական կազմակերպությունն ազդարարեց իր ծառայությունների թանկացման մասին: Պատճառը` «կյանքի թանկացումն է»:

Իրականում` «կյանքի թանկացումը» Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում է: Սակայն, արդյո՞ք «կյանքի թանկացումը» հիմք ունի:

Հայաստան մտնող գազը չի թանկացել:

Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան չի թանկացել, ջուրը` նույնպես:

Կանաչի ծախող տատիկն ասում է, որ սնունդը թանկացել է: Սննդի խանութի սեփականատերն ասում է, որ մատակարարները թանկացրել են սնունդը: Մատակարարներն ասում են, որ պետությունը հարկերն ու տուրքերն է թանկացրել: Պետությունն ասում է, որ հսկայական արտաքին պարտք ունենք: Շղթան կարծես կտրվեց: Բաց մնաց այն հարցը, թե ինչու է հսկայական արտաքին պարտք գոյացել և որտեղ են հանգրվանել այդ պարտքի գումարները»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Ձեզ գուցե հետաքրքրի