copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:55 21-05-2025

ՀՀ–ում գրեթե բոլորը ղեկավարվում են մեկ կենտրոնի` Կրեմլի տարբեր առանձնասենյակներից․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018 թվականից ընդդիմադիրները բնակչությանը համոզում են, որ ՀՀ իշխանությունները «սորոսական են», արևմտամետ են, հակառուսական են, պրոթուրքական և պրոադրբեջանական են:

Այսօր պլանի Լավրովի հետ մամուլի ասուլիսի ընթացքում, Միրզոյան Արարատը բառացի ասաց` «ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում»: Այսինքն, փաստացի հերքվեց 7 տարիների ընթացքում ընդդիմադիրների կողմից հնչեցրած պնդումն առ այն, որ Հայաստանը ղեկավարվում է «ամերիկյան և եվրոպական պետությունների դեսպանների կողմից»: Ստացվում է, որ գոնե «արևմտամետության» և «հակառուսականության» մեջ օրվա իշխանություններին մեղադրել այլևս չի ստացվի:

Ըստ էության, վերանում է նաև օրվա իշխանության «սորոսականացված» լինելու վերաբերյալ պնդումները, քանզի անհերքելի ապացույցներ կան, որ ներկայիս «հակասորոսականները» ժամանակին Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ են ստացել:

Փաստորեն, ընդդիմադիրների զինանոցում մնացին բացառապես օրվա իշխանությունների «պրոթուրքական» և «պրոադրբեջանական» լինելու վերաբերյալ վարկածները:

Մի քանի տարի ևս կլսենք այդ վարկածների հիմքով ընդդիմադիրների տարաբնույթ տեսությունները մինչև չհասկանանք, որ Հայաստանում գրեթե բոլորը ղեկավարվում են մեկ կենտրոնի` Կրեմլի, տարբեր առանձնասենյակներից»։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է