«Հայաստան» դաշինքից 10-ից ավելի մարդ է ձերբակալվել:
Առավոտյան ժամը 05։00-ից մուտք են գործել «Հայաստան Դաշինքի» աջակիցների և կամավորների բնակարաններ, ինչպես նաև «Անի» թաղամասի շտաբ, և անհասկանալի պատճառաբանությամբ բերման են ենթարկել քաղաքացիներին։
Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կարեն Սիմոնյանը, նշելով, որ նպատակը «Հայաստան» դաշինքի թիմին կոտրելն է։
Ըստ Սիմոնյանի՝ իշխանությունը գիտակցում է, որ իրենց վտանգ է սպառնում:
«ՄԵր տեսակը կոտրվող տեսակ չէ։ Մինչև հիմա զանգահարում են, քառակի թափով ենք առաջ գնալու։ Գնում ենք դեպի հաղթանակ», - ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով այս պահին տասը անձնանց վերաբերյալ կա արձանագրություն, մյուսների անձնական տվյալները դեռևս ճշտված չեն։
Մանրամասները՝ տեսանյութում։