copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:50 17-04-2025

«Թալանի վերադա՞րձ»․ Հովիկ Աբրահամյանը շարունակում է ապրել Մոնումենտի իր դղյակում

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը շարունակում է իր ընտանիքի հետ բնակվել Մոնումենտի իր առանձնատանը, որը Նիկոլ Փաշինյանի հռչակած «թալանի վերադարձը» քաղաքականության շրջանակում պետականացվել էր, ապա իբր վաճառվել նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, նախկին վարչապետի բնակության վայրը լավագույնս փաստում է, որ Փաշինյանի խոսքերն ու գործերը զուտ քարոզչական բնույթ ունեն։

Նորահայտ օլիգարխը Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կուրսեցին է եղել և այժմ մարմնավորում է «նախկինների» կապիտալի և Աննա Հակոբյանի համատեղ բիզնես գործունեությունը։

Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանը «88» սուպերմարկետների ցանցից հետո դարձել է Երևանում և մարզերում գործող մյուս՝ «Ծիրան» սուպերմարկետների ցանցի նոր սեփականատերը։

Ավելին՝ լուրեր են շրջանառվում, որ Նարեկ Նալբանդյանը և իր մեջքին կանգնած ուժերը փորձում են տիրանալ նաև «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել