copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 13:12 24-02-2026

Մոնումենտի հողատարածքների հարցով պետք է գնանք քրեական հետապնդումների. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Մոնումենտի հողատարածքների հարցով պետք է գնանք քրեական հետապնդումների: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:

«Մոնումենտի հայտնի քրեական վարույթի մասով՝ խոսքը 20 առանձին հողակտորների մասին է, որոնցով տևական ժամանակ քննություն է իրականացվել, քննության ձգձգման պատճառը եղել է նշանակված փորձաքննությունները: Այս տարի ստացել ենք փորձաքննությունների մեծ մասը:

Այն հողատարածքները, որոնք օտարվել են քաղաքացիների խախտումներով՝ օտարած պաշտոնյաների մասով իրավական գնահատականներ պետք է տանք ու քրեական հետապնդումների գնանք:

Ինչ վերաբերում է քաղաքացիների բյուրոկրատական քաշքշուքներով պայմանավորված կաշառքի գումարներ տալու դեպքերին՝ ապա ասեմ, որ դրանք շատ են, բայց չեն գերազանցում քաղաքացիների անօրինական գործողությունների համար տված կաշառքներին: Ցանկացած դեպքում, երբ որևէ տեղ հաղորդում կամ տեղեկություններ ենք ունենում, որ կատարված շինարարությունը արվում է կոռուպցիոն գործարքների արդյունքում՝ գնում ենք հետևից ու համապատասխան հիմքերի առկայության դեպքում նախաձեռնում ենք քրեական վարույթեր»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ