Օրակարգ 1 տարի առաջ - 21:00 15-04-2025

Օրակարգ. Դեմոկրատիայի բաստիոնը տրաքացրած ղեկավարն առանց փողոցի ճնշման չի հեռանա. Աբրահամ Գասպարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir․News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Աբրահամ Գասպարյանի հետ զրուցել ենք օրերս Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, դրանցում առաջընթացի բացակայության, շարունակաբար ներկայացվող պահանջների, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու տարբերակների, կառավարության ղեկավարի վերջին ինքնախոստովանությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Աբրահամ Գասպարյանն ընդգծեց, որ դեմոկրատիայի բաստիոնը տրաքացրած իշխանությանն միայն ընտրություններով հեռացնելն անհնար է, անհրաժեշտ է նաև, որ այն համադրվի փողոցային ճնշման հետ։ «Կարմիր բերետներ բուծող, դեմոկրատիայի բաստիոնը տրաքացրած, ժողովրդավարության ժ տառի հետ որևէ աղերս չունեցող իշխանության հետ միայն ընտրություններով պայքարելը նշանակում է՝ ա՝ երազախաբություն, և երկրորդը՝ իլուզիաներ, որոնց համար մենք ենք թանկ վճարում՝ որպես պետություն։ Քաղաքական պայքարը, հատկապես հետսովետական տարածաշրջանում, սա համեմատական քաղաքականության դաշտից եմ ասում, առանց փողոցի ճնշման հնարվոր չէ»,- ասաց նա՝ նկատելով, որ առանց փողոցի քաղաքական ազդեցության կիրառման ընտրական տեղամասերում իշխանափոխություն իրականացնելը իլուզիա է։

Քաղաքագետը նաև շեշտեց, որ պարտադրված պատերազմում կռվելը թշնամու առաջ վիզը ծռած ապրելուց ավելի լավ է։

Մանրամասները՝ հարցազրույցում.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է