copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 20:45 16-07-2026

Եթե նա մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա. Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը գրում է.

«նիկոլը ճի՛շտ է՝ մեկ տառի տարբերությամբ․․․

Պատերազմն օր օրի ավելի քան անխուսափելի ու շոշափելի է դառնում։ Հայաստանում ավտորիտար խունտայի քաղաքական անհեռատեսությունը, աշխարհաքաղաքական անհավասարակշիռ հաշվարկները, սահմանադրաիրավական և ինստիտուցիոնալ ժողովրդավարության միտումնավոր հուղարկավորությունը ադրբեջանի վարչակարգին տալու են պատերազմի առիթ` «Casus Belli»։

1- TRIPP-ի՝ ադրբեջանական հատվածում (Զանգելանում) ենթակառուցվածքները գրեթե մոտենում են ավարտին, ընթանում են նախատեսված ժամանակացույցով,

2- Բաքուն շարունակում է «խաղաղության գործընթացի» տրամաբանական հանգուցալուծումը պայմանավորել ՀՀ Սահմանադրության նախաբանի փոփոխությամբ, ինչը ցուգցվանգի մեջ է դրել խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չունեցող ՔՊ-ին, խորացրել ներհայաստանյան քաղաքական ճգնաժամը (ընդդիմությունը, հավանաբար, փողոցով և խորհրդարանում փորձելու է բլոկավորել Սահմանադրության փոփոխությունը),

3- ԱՄՆ-ը շարունակելու է Իրանի դեմ պատերազմի խաղաթուղթը շահարկել և վերջնագրային մակընթացության մեջ պահել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերը, երբ Իսրայելում կկայանա Քնեսեթի ընտրություն,

4- ՀՀ իշխանությունը վստահեցրել է ամերիկյան կողմին՝ Սյունիքում TRIPP-ի աշխատանքներն սկսել աշնանը,

5- Առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության ադրբեջանը չի համաձայնվելու խաղաղության գործընթացի առաջմղմանը․ ավելի պարզ՝ Բաքվին անհրաժեշտ է լեգիտիմ պատճառ, որով տարածաշրջանային կոմունիկացիաներին Երևանի չմիանալը կներկայացվի որպես խոչընդոտ կամ ռեգիոնալ խաղաղության արգելափակում, ինչը, բնականաբար, հանդիսանալու է Սյունիքում ռազմագործողությունների իրականացմանը։

6- Իրանը պաշտոնապես դիմել է Երևանին՝ արագացնելու ռազմավարական գործակցության պայմանագրի ստորագրումը։
Լուծումը, հավանաբար, իշխող վարչախմբի ղեկավարի փախուստն է, երկիրը նոր ու աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելուց հետո, կա՛մ կրկնակի կապիտուլյացիան, կա՛մ էլ անվտանգային կանխարգելիչ գործողությունների ձեռնարկումը, ինչպես Եգիպտոսը բազմիցս արել է անցած դարի 70-80-ականներին․․․հասկացողաց բարևներ։

Երբ նփ-ն ասում էր՝ եթե ես չլինեմ հոկտեմբերին պատերազմ է լինելու, չէր սխալվում, պարզապես՝ մեկ տարբերությամբ․․․եթե նա մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա։

Պի՛նդ եղեք»։

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
22:43 Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ. Գեղամ Մանուկյան
22:36 Ստեփանավանում բախվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ վերջինը մասամբ հայտնվել է մայթին․ կա վիրավոր