copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:36 29-03-2025

Երազում եմ վերադառալ իմ փոքր հայրենիք՝ Արցախ, սակայն այսօր մեզնից փորձում են խլել այդ իրավունքը․ Տաթևիկ Խաչատրյան

«Այստեղ հավաքված հազարների պես երազում եմ վերադառալ իմ փոքր հայրենիք՝ Արցախ։ Սակայն այսօր մեզնից փորձում են խլել այդ իրավունքը»։ Այսօր՝ մարտի 29-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում Արցախի մայրերի անունից հայտարարեց Տաթևիկ Խաչատրյանը։

«Երբ ասում եք, որ դադարեցնում եք 40+10-ը, դուք ընդհանրապես մտածո՞ւմ եք 55-ից բարձր տարիքի մեր ծնողների մասին, որոնք աշխատաշուկայում մրցունակ չեն։ Ի՞նչ պետք է անեն այս մարդիկ։ Կա՞ այս հարցերի պատասխանը։ Երբ ԱԺ ամբիոնից հայտարարում եք՝ կրճատում եք, որ գնան աշխատեն, արդյո՞ք կարծում եք, որ ընդամնեը 50 հազար ստանալով հնարավոր է վճարել բնակվարձ ու պահավել ընտանիքի նորմալ կենսապայմանները։ Եթե այդպես է, ապա առաջարկում եմ տեղերով փոխվենք։ Եկեք մենք գանք ձեր ապարտամանետներում ձեր աշխատավարձերով ապրենք, դուք ստացեք 40+10-ը, և տեսնենք, թե ինչպես եք արժանապատիվ գոյատևում, եղեք օրնակ»,- ասաց նա անդրադառնալով արցախցիների մյուս սոցիալական խնդիրներին, որոնց բախվում են արցախցիները Հայաստանում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում