Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 17:00 08-09-2025

Արճիսցի ամուսինները երազում են մի օր հայրենիք վերադառնալ

Սամվել և Անահիտ Մկրտումյաններն արդեն 30 տարի ապրում են հայրենիքից հեռու, բայց ամեն տարի ամռան երեք ամիսներն անցկացնում են հայրենիքում՝ Տավուշի մարզի Արճիս գյուղում: Ամուսինները երազում են մի օր հիմնովին վերադառնալու մասին: Հայրենքը լքել են ծանր տարիներին, երբ գործարանները, որտեղ աշխատում էին, փակվեցին, թալանվեցին ու վաճառվեցին, իսկ իրենք մնացին առանց աշխատանքի:

Ռուսաստանում իրենց բնակարանի պատուհանից հայացքով հաճախ են փնտրում հայրենի գյուղի՝ Արճիսի տեսարաններն ու անսահման կարոտում:

«Գյուղից շատերն են ապրում արտերկրում, սակայն ոչ բոլորն են ամեն տարի գալիս»,-ասում է Սամվելը:

Ամուսինները պատմում են, որ Արճիսում շատ բան է փոխվել, լուծվել են գյուղական կենցաղն ապահովող բազմաթիվ խնդիրներ։ Շատերը սկսել հող գնել, տուն կառուցել, մի խոսքով՝ կյանքը փոխվել է նաև գյուղում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի