copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:13 20-02-2023

Մենք ունենք բավարար կամք ու համառություն՝ մեր նպատակին հասնելու համար ու դա մեզնից ոչ ոք խլել չի կարող․ Ռ․ Վարդանյան

35 տարի առաջ այս օրը սկսվեց ղարաբաղյան շարժումը: Եթե չլիներ շարժումը, մենք կորցրած կլինեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Արցախի պահպանումն ու արցախյան առաջին պատերազմում հաղթանակի զգացողությունը մեզ մեծ ուժ ու վստահություն տվեց, քանի որ շատերի համար անհնարին թվացող այդ հաղթանակը մեզ հաջողվեց հնարավոր դարձնել: Շարժման շնորհիվ մենք հասկացանք, որ հայրենիք կորցնելու աղետը կարող ենք կանխել պայքարի միջոցով։

Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ազատ, անկախ, արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի համար, այն բանի համար, որ մեր գլխին չկախվի էթնիկ զտման ու հայրենիքից արտաքսվելու սպառնալիքը: Դրան ի պատասխան հարևան Ադրբեջանի կողմից ստացել ենք պատերազմներ, մարդկային կորուստներ ու բարդ փորձություններ, որոնք շարունակվում են այսօրվա շրջափակման ու մեզ պատճառված դժվարությունների տեսքով:

Բոլոր փորձություններով հանդերձ՝ Արցախը հայկական պահելու մեր կամքն անսասան է մնում: Բոլոր նրանք, ովքեր քննարկում են ու փորձում առանց մեզ վճռել Արցախի ճակատագիրը, այդպես էլ չեն հասկանում, որ մեր ճակատագիրը մենք մեր ձեռքն ենք վերցրել 35 տարի առաջ այս օրը: Մենք այդ որոշման համար վճարել ենք շատ թանկ գին: Մեր բազմաթիվ նվիրյալ հերոսներ իրենց կյանքն են տվել այս հողը հայկական պահելու համար, որովհետև նրանք հասկացել են Արցախի բացառիկ կարևորությունը հայոց պետականության և հայկական աշխարհի պահպանման համար:

Որպես պետնախարար իմ պաշտոնավարման այս 100 օրվա ու ծանր շրջափակման իրավիճակում ես ինքս տեսա Արցախի ժողովրդի անսովոր հզոր ուժը և հասկացա, որ այդ ուժը մենք ստանում ենք այն հողից, որի վրա ապրում ենք, որտեղ մեր ազգային ինքնության արմատներն են: Ես զգացի մեր արմատների խորությունն ու դրանից եկող այդ բացառիկ ուժը:

Ու ես հիմա վստահ ասում եմ, որ եթե անգամ մեր նպատակին հասնելու համար ևս 35 տարի պահանջվի, դա մեզ չպետք է կանգնեցնի, հիասթափեցնի, հեռացնի մեր նպատակից: Մենք ունենք բավարար կամք ու համառություն՝ մեր նպատակին հասնելու համար ու դա մեզնից ոչ ոք խլել չի կարող»,- գրել է նա:


Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին