Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:55 27-03-2025

Պուտինը կմահանա, ՀՀ-ն ու ՌԴ-ն կապի մեջ են, Թրամփն էլի Գրենլանդիան է ուզում. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 27-ի միջազգային կարևոր լուրերը:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ղեկավարները մշտական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվա այցելելու հրավերը, երկու երկրների ԱԳ նախարարներները, ինչպես նաև ԱԳ փոխնախարարները կառուցողական և արդյունավետ երկխոսություններ են վարել, գործում են միջկառավարական և միջխորհրդարանբական մեխանիզմները:
Զախարովայի խոսքով՝ տնտեսական կապերը ևս զարգանում են. նախորդ տարի ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել՝ հասնելով գրեթե 12 մլրդ դոլարի:
«Կարծում եմ՝ Երևանում զգում են ԵԱՏՄ-ին մասնակցելու պրակտիկ օգուտը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ, իհարկե, կան լուծում չստացած պահեր:
«Մենք այդ հարցերը քննարկում ենք և հուսով եմ՝ լուծումներ կգտնվեն», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Գրենլանդիան պետք է լինի ԱՄՆ-ինը։ Այս մասին հերթական անգամ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վինս Կոգլյանեզին տված հարցազրույցում:
«Մեզ Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգության համար: Այն մեզ պետք է, այն պետք է մերը լինի: Այն պաշտպանական և հարձակողական դիրք ունեցող կղզի է, այն է, ինչ մեզ անհրաժեշտ է», - ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը վստահ չէ, թե արդյոք գրենլանդացիները պատրաստ են լինել Միացյալ Նահանգների քաղաքացիներ:
«Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է դա անենք և համոզենք նրանց: Տարածքը պետք է մերը լինի, քանի որ առանց դրա հնարավոր չէ պատշաճ կերպով պաշտպանել Երկրի այս մեծ հատվածը: Այսպիսով, մենք պետք է ունենանք այն, և կարծում եմ, որ կունենանք», - հավելել է նա:
Նախօրեին հաղորդվել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այս շաբաթ կայցելի Գրենլանդիա, մասնավորապես՝ գնահատելու անվտանգության ոլորտում իրավիճակը։ Վենսը բացատրել է, որ մտադիր է հանդիպել ամերիկացի զինվորականների հետ, որոնք տեղակայված են Գրենլանդիայի բազայում, ինչպես նաև «պարզապես ստուգել, ​​թե ինչպես է անվտանգության իրավիճակը Գրենլանդիայում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին