Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:50 09-04-2025

Ալիևն էլի հոխորտում է, Չինաստանը հերքում է Զելենսկուն, ԵՄ-ի պատասխանը Թրամփին․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 9-ի միջազգային կարևոր լուրերը:

Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում պառակտում չկա:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA համալսարանում անցկացված «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ։
Ալիևը մասնավորապես նշել է. «Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում տարակարծություններ չկան. հայկական քաղաքական վերնախավը այդ հարցում համախմբված է։ Դա ուղղակի բառապաշարի, վարքագծի և մարտավարության հարց է: Բայց դրա էությունը չի փոխվում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան:
Այսինքն, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել, և Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռ առկա են նրանց Սահմանադրության մեջ, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր վարքագծում անկեղծություն չի դրսևորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Չինաստանը հերքում է պաշտոնական Կիևի մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր զինվորականներին Ուկրաինայի դեմ պատերազմելու չի ուղարկել։
«Չինաստանի կառավարությունն իր քաղաքացիներից միշտ պահանջել է հեռու մնալ զինված հակամարտության գոտուց, խուսափել ցանկացած ձևի ներգրավվածությունից, մասնավորապես, զերծ մնալ որևէ կողմի ռազմական գործողություններին մասնակցելուց», - հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը։
Երկուշաբթի օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ ուկրաինական զորքերը Չինաստանի երկու քաղաքացու են գերեվարել, որոնք մասնակցում էին ռուսական զորքի ռազմական գործողություններին։ Զելենսկու խոսքով՝ ինքը տեղեկություններ ունի, որ ռուսական զորամասերում «երկուսից շատ ավելի» չինացի կա։
Վաշինգտոնը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմից չինացիների մասնակցության մասին հաղորդումներով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում