copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:30 27-03-2025

Պուտինը շուտով կմահանա և ամեն ինչ կավարտվի. պնդում է Զելենսկին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա երկար ժամանակ խստորեն վերահսկել ռուսական հասարակությունը և պատերազմ վարել, քանի որ նա շուտով կմահանա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Eurovision News-ին տված հարցազրույցում։

Զելենսկու համոզմամբ՝ Պուտինը վախենում է կորցնել իր իշխանությունը, բայց դա կախված է ոչ միայն Ռուսաստանի ներսում առկա կայունությունից, այլև իր տարիքից։ «Նա շուտով կմահանա, դա փաստ է, և ամեն ինչ կավարտվի»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչն է պատճառը, որ 72-ամյա Պուտինը կարող է մոտ ապագայում կյանքից հեռանալ։

Միևնույն ժամանակ Զելենսկին ընդգծել է, որ միջազգային հանրությունը հնարավորություն ունի փակելու Պուտինին՝ նախքան «նա կավարտի իր բացարձակ անվտանգ և անհաջող պատմական կյանքը»։ Նրա խոսքով՝ դրան հասնելու համար Ուկրաինայի արևմտյան գործընկերները պետք է ձգտեն պատժամիջոցների միջոցով ապակայունացնել ռուսական հասարակությունը։

«Եթե նրանք (գործընկերները) իրենց ցանկանում են ցույց տալ ոչ թե գերտերություններ, այլ պարզապես իրենց իրական ուժերը, և եթե ճնշում գործադրեն Պուտինի վրա, ապա նա կունենա հասարակության ապակայունացում»,- նշել է Զելենսկին։

Նա նաև հավելել է, որ Պուտինը վախենում է «մենակ մնալուց», սակայն Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր հնարավոր չի եղել քաղաքականապես մեկուսացնել իրեն։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում