Օրակարգ. Նիկոլ Փաշինյանն ազատության մեջ գտնվող ամենավտանգավոր հանցագործն է. Էդգար Ղազարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Էդգար Ղազարյանի հետ զրուցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավատրի, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Պաշտպանության նախարարության կողմից այս տեղեկությունները համառորեն հերքելու նպատակների, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի անադեկվատ պահվածքի, նախկին նախագահներին ուղղված բանավեճի հրավերի, Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների, ընդդիմադիրների նկատմամբ գործադրվող ռեպրեսիաների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ազատության մեջ գտնվող ամենավտանգավոր հանցագործն է։ «Ախր, ի՞նչ նախընտրական, ո՞վ ա թողնում՝ նա գնա նախընտրականի։ Նա հանցագործ ա, նա այս պահի դրությամբ ազատության մեջ գտնվող ամենամեծ հանցագործն ա, ամենավտանգավոր հանցագործն ա, որը բացի դրանից, որ արդեն կատարել է ծանր հանցագործություններ, մնալով ազատության մեջ, կատարում է նոր՝ ավելի ծանր հացագործություններ։ Ի՞նչ բանավեճ, ի՞նչ ընտրություն, ի՞նչ քննարկում դրա հետ։ Նրան միայն պատասխանատվության պետք է ենթարկել՝ էտ իրա արածների համար»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հիմնադրած «Տգետների դպրոց»-ում պրոֆեսորի կոչում ունի։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ