Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:13 18-10-2022

Մեկը մորուքով էր, բայց չեմ կարող ասել, որ Նիկոլ Փաշինյանն էր, կարծում եմ՝ պատվիրել էր. Էդգար Ղազարյան


Բացառապես քաղաքական պահանջներով է և իշխանության պատվեր է, ֆիզիկապես ոչնչացնելու մտարությամբէ կատարվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը:

«Մինչև 30 տարեկան երիտասարդներ էին, մեկը մորուքով էր, բայց չեմ կարող ասել, որ Նիկոլ Փաշինյանն էր, կարծում եմ՝ պատվիրել էր, ինքը անձամբ դժվար դա աներ»,- ասաց Ղազարյանը:



Հարցին, թե այս փուլում դուք այնքան ակտիվ չեք, որքան մեկ ամիս առաջ, ինչո՞ւ որոշեցին հիմա հարձակում գործել, Ղազարյանը պատասխանեց.

«Իմ հրապարակախոսական ակտիվության տեմպը ընդհանրապես չի պակասել: Այսինքն՝ առանց մերժելու մասնակցել եմ բոլոր հարցազրույցներին, ֆեյսբուքյան իմ գրառումները հանրային կյանքի տարբեր դրսևորումների վերաբերյալ ես շարունակել եմ նույն ինտենսիվությամբ:

Եթե կա որոշակի պասիվություն, ապա միայն փողոցային պայքարի իմաստով, դա էլ համապատասխանում է իմ նախորոք հնչեցրած մոտեցումներին՝ ասել եմ, որ տրամադրված չեմ անընդհատ հանրահավաքներ կազմակերպելուն, դրանք պետք է լինեն միայն ըստ անհրաժեշտության: Ըստ անհրաժեշտության կարող է լինել ցանկացած պահի, այդ թվում և վաղը, մյուս օրը: Հիմա մեր գործընկերների հետ քննարկումների մեջ ենք նման գործունեություն ակտիվացնելու և ծավալելու՝ սպասվող իրադարձություններով պայմանավորված»:



Հիշեցնենք, որ այսօր իր տան մոտ դաժան ծեծի են ենթարկել քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին:




Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ