copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:09 04-03-2025

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինային օգնությունը վերսկսելու որոշումը պատկանում է Թրամփին

Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական օգնությունը վերսկսելու հնարավորության մասին որոշումը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Դա նախագահ Թրամփի որոշելիքն է»,- ասել է նա՝ ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկիի զանգը կարող է հանգեցնել ԱՄՆ ռազմական օգնության վերսկսմանը:

Լևիթն ավելացրել է, որ Զելենսկին «արծաթյա սկուտեղի վրա է հանձնվել» հանքանյութերի մասին համաձայնագրով եւ նշել, որ դա կարող է լինել ոչ միայն տնտեսական համաձայնագիր, այլեւ փրկօղակ Զելենսկիի և նրա երկրի համար»,- ասել է նա:

Մարտի 3-ին Reuters-ը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել է, որ Թրամփը հրահանգել է դադարեցնել Կիևին ռազմական օգնության բոլոր մատակարարումները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի