Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:05 21-02-2025

Ինչու տրանսպորտ չկա, և ինչ է համաեղանակային անվադողը․ փորձագետ

Փետրվարի 20-ին Երևանում տեղացած առատ ձյունը լուրջ խնդիրներ առաջացրեց երթևեկության համար։ Մայրաքաղաքի փողոցները կաթվածահար եղան, տրանսպորտային համակարգը գրեթե դադարեց գործել, իսկ շատ քաղաքացիներ մնացին դրսում՝ ժամեր շարունակ սպասելով։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հայտարարեց, որ մայրաքաղաքի ավտոբուսներն օգտագործում են համաեղանակային անվադողեր, ինչը, ըստ քաղաքապետի, չպետք է առաջացներ խնդիրներ։

Սակայն մասնագետները հակառակն են պնդում։ «Մեծ Անիվ Գրուպ» ընկերության մասնագետի խոսքով՝ իրականում համաեղանակային անվադողերը բոլոր պայմաններում անվտանգ չեն։

«Համաեղանակային անվադողեր կան, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին, սակայն դրանց վրա պետք է հստակ նշված լինի, թե որ ջերմաստիճանային պայմանների համար են նախատեսված։ Օրինակ՝ եթե խոսքը ձմեռային անվադողի մասին է, ապա այն պետք է ապահովի անվտանգություն սառցակալած ճանապարհներին և ձյան տակ, սակայն իրականում շատ համաեղանակային անվադողեր նման պահանջներին չեն համապատասխանում; Ավտոբուսների դեպքում վտանգը շատ ավելի մեծ է, ձմեռը պետք է օգտագործել ձմեռային անվադող, ամառը՝ ամառային»։

Այսպիսով՝ ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը, փորձելով ավելի մատչելի լուծում գտնել, աչք է փակում անվտանգության վրա՝ քաղաքացիներին թողնելով ձյան տակ։

Ցուրտ ձմռան օրերին նորմալ չաշխատող ավտոբուսները ոչ միայն չեն կարողանում ապահով տեղափոխել քաղաքացիներին, այլև խաթարում են ողջ տրանսպորտային համակարգը՝ ստիպելով մարդկանց ժամերով մնալ կանգառներում։

Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Երևանի քաղաքային իշխանությունները պետք է լուրջ վերանայեն իրենց քաղաքականությունը՝ առաջնահերթությունը տալով ոչ թե էժան տարբերակներին, այլ քաղաքացիների անվտանգությանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին