Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 12:10 14-06-2025

Ժամերով սպասում ենք, տրանսպորտ չկա. Երևան-Սևան երթուղին չի գործում

Մի քանի օր է, ինչ Երևան-Սևան երթուղայինները դադարել են աշխատել։ Այս մասին Oragir.News-ին հայտնել են Սևանի բնակիչները։

Նրանց խոսքով՝ երթուղայինների աշխատանքը խաթարված է․ երբեմն մարդիկ ժամերով կանգառում են սպասում, իսկ երբեմն էլ ստիպված են լինում մի քանի հոգով տաքսի պատվիրել՝ նկատելի ֆինանսական բեռ կրելով։

Oragir.News-ի նկարահանող խումբը այցելել է այն տարածքը, որտեղից շարժվում են Երևան-Սևան երթուղայինները։

«Կոնկրետ պատճառը մեզ հայտնի չէ, բայց վստահ եմ՝ Սևանի բնակչության 80 տոկոսը առավոտյան շուտ լինում է Երևանում՝ աշխատանքային, բժշկական կամ այլ կարիքներով։ Հիմա բոլորս կանգնած ենք, սպասում ենք՝ մի բան գա, որ նստենք գնանք։ Մինչդեռ նախկինում 5 րոպե անգամ չէինք սպասում, միմյանց հետևից երթուղայիններ էին գալիս։ Հիմա պետք է հասկանանք՝ ինչպես ենք հասնելու Երևան ու երբ ենք վերադառնալու։ Բոլորս միաձայն ուզում ենք, որ երթուղին վերագործարկվի», – ասաց Սևանի մի բնակիչ։

Oragir.News-ը զրուցեց նաև տվյալ պահին ժամանած երթուղայիններից մեկի ներկայացուցչի հետ, որն, ըստ երևույթին, կապ չուներ նախկինում ծառայություն մատուցող երթուղիների հետ։ Նրա փոխանցմամբ՝ խնդիրը ժամանակավոր է, և շուտով երթուղին կվերսկսի լիարժեք աշխատանքը։ Ինչպես նա նշեց՝ երթուղիների ուշացման հիմնական պատճառը մայրուղու շինարարական աշխատանքներն են, որոնք դժվարացնում են երթևեկությունը և փոխում ուղղությունը։

Սևանի այլ քաղաքացիներ էլ նշեցին, որ տվյալ գիծը նշված մարդիկ ցանկանում են վերցնել, բայց չեն կարողանում հասարակ կանոնակարգային խնդիրները լուծել, և, որ իրենց խոսքում ստել են, թե երթուղայինի ուշացման պատճառն այլ վայրով գալն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել