copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:15 05-02-2025

Քառօրյա պատերազմում զոհվածի մայրը պնդում է, որ իր երկրորդ երեխան` Նոյը, ողջ է․ shamshyan.com

Երևանի բնակիչ 55-ամյա Նաիրա Տեր-Ավագյանը, ով քառօրյա պատերազմի հերոս նահատակ Սևակ Համբարձումյանի մայրն է, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց իր երկրորդ որդու՝ 2006 թվականին լույս աշխարհ եկած Նոյի մասին, ում ծննդաբերությունից հետո այլևս չի տեսել։

Նա մասնավորապես ասաց․ «2006 թվականին որդուս լույս աշխարհ գալու լուրը հայտնեցի ամուսնուս, ով այնքան էլ լավ չընդունեց և երկարատև վեճերից հետո վերջապես «Աստղիկ» բժշկական կենտրոնում ծնվեց Նոյը՝ իմ երկրորդ որդին։ Երեխայի ճիչը լսեցի, ոտքերը, ձեռքերը տեսա, հետո տարան։ Ասացին, որ ամեն ինչ բարեհաջող է անցել, երեխան առողջ է։ Հաջորդ օրը պնդեցի, որ երեխայիս բերեն, սակայն ամուսինս ասաց, որ նա մահացել է։ Հետո ես պարզեցի, որ երեխան ոչ թե մահացել է, այլ տարել են վիրահատել, ամուսնուցս պահանջել 1000 ԱՄՆ դոլար, կամ, որ նա հրաժարվի երեխայից։ Ամուսինս հրաժարվել է, երեխային էլ որդեգրել են։ Տարիներ հետո ինձ հաջողվեց գտնել երեխայիս որդեգրած ծնողներին, սակայն նրանք հայտնեցին, որ որդեգրելուց 3 տարի հետո երեխան մահացել է և ցույց տվեցին նաև գերեզմանը։ Ես ցանկություն հայտնեցի երեխայիս աճյունը տեղափոխել մեր գերեզմանոցներ, բայց նրանք հրաժարվեցին։ Ես ավելի քան վստահ եմ, որ իմ երեխան՝ Նոյը չի մահացել։ Այդ մարդիկ հորինել են այդ պատմությունը, որ ես հրաժարվեմ իմ փնտրտուքներից, որից ես երբեք չեմ հրաժարվի, քանի դեռ ապացույցներ չունեմ։ Խնդրում եմ, եթե որևե մեկը կարող է ինձ օգնել, որ ես գտնեմ իմ որդուն, կամ գոնե ապացույց, որ նա մահացել է, անպայման ինձ տեղյակ պահի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել