Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 23:40 18-06-2025

Աստվածընկալ ձորում, դպրոցականների միջոցառման ժամանակ, երեխան անզգուշաբար ընկել է լողավազանը. մայրը նետվել ու դուրս է բերել նրան. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում և շնորհիվ Ապարանի և Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների բուժանձնակազմի հնարավոր է եղել փրկել 6 տարեկան երեխայի կյանքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին Երևանի դպրոցներից մեկի մի քանի աշակերտներ իրենց ծնողների հետ այցելել են Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցի և ձորում իրենց հանգիստ են անցկացնելիս եղել։

Այդ ժամանակ երեխաներից 6 տարեկան տղայի ոտքը սայթաքել է և ընկել է լողավազանը։ Դա նկատելով՝ երեխայի մայրը ցատկել է ու նրան հաջողվել է փրկել երեխայի կյանքը, սակայն չի հաջողվել բուժօգնություն ցուցաբերել երեխային, ինչից հետո երեխային տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, ում վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Ապարանի բժիշկները կատարել են ինտուբացիա և երեխային այդ վիճակով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ արդեն վերակենդանացման բաժանմունքում բժիշկներին հաջողվել է երեխայի վիճակը կայունացնել։

Այս պահին երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։



Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել