Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:15 14-01-2025

8 ամսական երեխայիս իրավունքները խախտել են, զրկել գումարից. քաղաքացին հացադուլ է սկսել

Այսօր՝ հունվարի 14-ին, կառավարության շենքի դիմաց հացադուլ է սկսել քաղաքացի Արամ Սարիբեկյանը, ով պնդում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սխալ է կատարել։ Նրա խոսքով՝ չնայած իր 8 ամսական երեխան 6 ամիս չի բացակայել երկրից, բայց նախարարության որոշմամբ երեխային զրկել են իր համար նախատեսված 50 հազար դրամից։

«Այսօրվա դրությամբ մեր Սոցապ նախարարության աշխատակիցները խախտել են օրենքը և ոտնահարել 8 ամսական երեխայի իրավունքները՝ զրկելով նրան գումարից, որը տրվում է պետբյուջեից՝ ամեն ամիս։ Եվ այժմ դրա համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արամ Սարիբեկյանը։

Սարիբեկյանը ասաց նաև, որ ինքը շարունակելու է հացադուլը այնքան ժամանակ, քանի դեռ այս հարցը չի լուծվել և իր երեխային համապատասխան գումարը չեն տրամադրել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի