Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 28-04-2026

Աննա Հակոբյանի իրավունքները կարող է խախտել միայն իր «սիրելի» և «պաշտելի ամուսինը»․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Նախօրեին հրատապ ասուլիսի ժամանակ Աննա Հակոբյանը հայտնեց, որ իր իրավունքները խախտված են, Դանիել Իոաննիսյանի դեմ դիտարկում են հնարավոր քրեական գործ հարուցելու հարցը: Աննա Հակոբյանը նշեց, որ Իոանիսյանն ու նրան պատկանող դաշինքն արատավորել են «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավը ու վնաս հացրել հեղինակությանը։

Ըստ նրա՝ իր կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ, ինչը «սահմանադրական իրավունքի խախտում է»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով, Հայաստանում ո՞վ կարող է խախտել Աննա Հակոբյանի իրավունքները»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Աննա Հակոբյանի իրավունքները ոչ մեկ չի կարող խախտել, որոշներն էլ ասացին, որ իրենք են խախտում մնացածի իրավունքները։

«Իսկ մեր իրավունքների մասին չի՞ մտածել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իրեն չի հետաքրքրում Աննա Հակոբյանի կյանքը։ «Ես չեմ լսել, չգիտեմ էդ սաղ խաղեր են անում, ինձ վապշե չի հետաքրքրում Աննայի կյանքը։ Աննա Հակոբյանի դեպքում հնարավոր չէ, որ իրավունքները խախտվեն, առաջին խախտողներն իրանք են»,- նշեց նա։

«Հակոբյանը վարչապետի կնիկն ա, դրանով հարցը փակվում ա»,- կտրուկ ասաց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանի իրավունքները կարող է խախտել միայն իր ամուսինը։ «Միայն այսպես կոչված ամուսինը։ Զարմանալու չի, ինքը բոլորի իրավունքները խախտում ա, մեկը պիտի գտնվի, որ իրավունքները խախտի և դա այսպես ասած իր սիրելի և պաշտելի ամուսինն ա»,- ասաց նա։

«Լսում ենք, որ ամեն ինչ լավ ա իրանք արդեն միասին են, ուղղակի բիզնես»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ