copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:48 06-11-2021

Վրացի հեռուստալրագրողը հացադուլ է սկսել՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

Հայտնի հեռուստալրագրող և ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի թղթակից Գիգլա Թումանիշվիլին հացադուլ է սկսել՝ ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի։

Թումանիշվիլին հացադուլ է հայտարարել Ռուսթավիի թիվ 12 բանտի մոտ, որտեղ գտնվում է Սաակաշվիլին։ Լրագրողը պահանջում է, որ երկրի երրորդ նախագահին տեղափոխեն բազմամասնագիտական ​​մասնավոր կլինիկա: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Ես պայքարում եմ ոչ միայն Միխայիլ Սաակաշվիլիի փրկության համար։ Նրա կյանքին վտանգ է սպառնում, բայց մենք բոլորս բախվում ենք ավելի լուրջ խնդրի… Եթե Միխայիլ Սահակաշվիլիին ոչ մի տեղ չտեղափոխեն և սպանեն Ռուսթավիի բանտում, կարող եմ անկեղծորեն ասել, որ մենք կկորցնենք երկիրն ու պետականությունը, որի պահպանման համար պայքարում է յուրաքանչյուրը, ինչպես կարող է»,- ասել է Թումանիշվիլին։

Ռուսթավիի բանտի մոտ պարբերաբար հանրահավաքներ են անցկացվում Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով։ «Մտավարիի» հեռուստահաղորդավարուհի Նանուկա Ժորժոլիանին այնտեղ բացել է իր սեփական ստուդիան։ Երրորդ նախագահի մոտ տասը կողմնակիցներ վրաններ են տեղադրել բանտի պատերի մոտ և նաև հացադուլ են սկսել՝ ի պաշտպանություն նախկին նախագահի։ Սաակաշվիլիի ժամանակաշրջանի մի քանի նախկին պաշտոնյաներ և անվտանգության աշխատակիցներ, որոնք դատապարտվել են չարաշահման համար և ներկայումս բանտարկված են, հրաժարվում են սնունդից: Բացի այդ, ընդդիմադիր «Դրոա» կուսակցության նախագահ, պատգամավոր Էլենե Խոստարիան դիմել է բողոքի ծայրահեղ ձևի։ Նա հացադուլ է անում Վրաստանի խորհրդարանի շենքում։

Այս փուլում բոլոր հացադուլավորների հիմնական պահանջը Սաակաշվիլիի հոսպիտալացումն է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ