copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:34 19-05-2026

Գիտեր, որ չպետք է տեղադրի. Կամո Սեյրանյանի դստեր հեղինակային իրավունքները խախտել են

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դուդուկահար Կամո Սեյրանյանի դուստրը՝ Սեդա Սեյրանյանը, տեսաուղերձով դիմել է իր հետևորդներին և հատկապես հարսանեկան միջոցառումների ժամանակ հարսնագովք կատարող երգչուհիներին՝ կոչ անելով հարգել հեղինակային իրավունքները:

Սեդայի վրդովմունքի առիթն այսօր համացանցում հայտնված մի հոլովակ է, որտեղ կատարվում է մի երգ, որի պրեմիերան իրենք դեռ նոր են նախապատրաստում։ Սեդա Սեյրանյանը մանրամասնել է, որ ստեղծագործությունն իրենց ընտանիքի համար առանձնահատուկ նշանակություն ունի. «Առաջին անգամ Գուսան Ռազմիկի ընտանիքը, ովքեր մեզ շատ հարազատ են, հենց մեր միջոցով են լսել այդ երգը և մեր խնդրանքով էլ կատարել այն: Արվել է հատուկ գործիքավորում, և այս պահին մենք պատրաստվում ենք տեսահոլովակ նկարահանել»։

Սակայն, առանց իրենց թույլտվության, համացանցում արդեն հրապարակվել է հարսնագովքի մի տարբերակ, ինչն էլ հարուցել է Սեդայի դժգոհությունը:

Նա շեշտել է, որ կատարողներից մեկի հետ նախապես ունեցել է հստակ պայմանավորվածություն. «Այդ հոլովակը հրապարակած հարսնագովք կատարող երգչուհիներից մեկը շատ լավ գիտեր, որ դա չպետք է տեղադրվեր, իմ հետ խոսակցություն էր ունեցել»:

Սեդա Սեյրանյանը հիշեցրել է, որ երգի հեղինակային իրավունքներն օրենքով պատկանում են իրենց, և դիմել է բոլոր նրանց, ովքեր արդեն տարածել կամ ցանկանում են տարածել այդ կատարումը. «Խնդրում եմ, մինչև պաշտոնական տեսահոլովակի հրապարակումը, մի՛ տարածեք դա, իսկ եթե հրապարակեք, ես ստիպված կլինեմ խնդրել և պահանջել, որ ջնջեք։ Տեսահոլովակի թողարկումից հետո արեք ինչ ուզում եք, մենք դեմ չենք լինի»։

Սեդան հավելել է, որ իրենց գլխավոր նպատակն է հարսնագովքի մշակույթը բարձրացնել նոր ու որակյալ մակարդակի, և հորդորել է գործընկերներին պահպանել էթիկան ու չփչացնել սպասվող պրեմիերան:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում