copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:15 14-09-2024

Կիևը չի կարող գերմանական զենքով հարվածել Ռուսաստանի խորքերը. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է, որ Ուկրաինան չպետք է օգտագործի Գերմանիայից մատակարարվող հեռահար զենքերը՝ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների վրա հարձակվելու համար: Կանցլերը համապատասխան հայտարարությունն արել է Բրանդենբուրգի դաշնային նահանգի Պրենցլաու քաղաքի բնակիչների հետ հանրային երկխոսության ձևաչափով։ Նրա խոսքերը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին, մեջբերել է Reuters-ը։

«Սա մնում է անփոփոխ», ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ «Այդ պատճառով ես մնում եմ իմ դիրքորոշմանը, նույնիսկ եթե այլ երկրներ այլ կերպ որոշեն»,- հավելել է Շոլցը։ «Ես դա չեմ անի, քանի որ դա խնդիր եմ համարում»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, The Guardian թերթը, հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել Storm Shadow թևավոր հրթիռները ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի