copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:06 05-08-2022

Արցախի պետականության անկումը կարող է կասեցվել միայն զենքով, զենք պետք է հասցնել՝ ցանկացած ճանապարհով. Գեւորգ Դանիելյան

«Եվ միայն 2018 թվականին բռնկված համաժողովրդական հեղափոխության շնորհիվ Հայաստանի պետականության անկումը ժամանակավորապես կասեցվեց»։ Այս տողերն արտացոլված են 2022 թ. ակադեմիական ինստիտուտի որոշմամբ հրատարակված գիտական մենագրությունում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Ի դեպ, հեղինակի հետ հին ընկերներ ենք, և խնդիր չեմ տեսնում, որ տարիքով ավագ դոկտորը ունենա իր ուրույն կարծիքը, որքան էլ այն ինձ համար առնվազն տարօրինակ թվա։

Խնդիրը բոլորովին այլ հարթության վրա է, այն ճահճոտ հարթության, որի վրա գտնվում ենք, բայց մտովի մեզ պատկերացնում որպես դրախտի բնակիչներ։ Ընդ որում, կրթական ցենզը ևս վճռորոշ չէ։

Հ.Գ. Արցախի պետականության անկումը կարող է կասեցվել միայն զենքով, զենք պետք է հասցնել՝ ցանկացած ճանապարհով ու եղանակով, կյանքի հարց է, դա հեշտ չէ, բայց արել են դեռևս 80-ականների վերջերին, երբ անասելի բարդ էր։

Էթիկայի կանոններին անհարիր մեկնաբանություններ չանել»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ