copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 20:19 06-07-2024

Տարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում է

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ է վերադարձելակումբի սան Տարոն Ոսկանյանը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պաշտպանը իր ֆուտբոլային կրթությունը ստացել է «Փյունիկ»-ի ակադեմիայում՝ հանդես գալովբոլոր տարիքային խմբերում: 2011-ին Տարոն Ոսկանյանը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալպայմանագիրը և սկսել մրցելույթները Հայաստանի Բարձրագույն խմբում:

Բացի «Փյունիկից», Տարոն Ոսկանյանը 6 տարի հանդես է եկել «Ալաշկերտի» կազմում: 31-ամյապաշտպանը Հայաստանի եռակի չեմպիոն է, մեկ անգամ՝ «Փյունիկի», երկու անգամ էլ՝«Ալաշկերտի» կազմում: Տարոնը 4 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, երկու անգամ էլ՝Սուպերգավաթը:

Տարոն Ոսկանյանը Հայաստանի առաջնություններում մասնակցել է 321 պաշտոնականհանդիպման: Ոսկանյանը «Ալաշկերտի» կազմում 4 հանդիպման է մասնակցել Կոնֆերենցիաներիլիգայի խմբային փուլում, իսկ ընդհանուր առմամբ, եվրագավաթներում նա անցկացրել է 42 հանդիպում և աչքի ընկել մեկ գոլով:

Ոսկանյանը 2016-ից մինչև 2018 թվականը անցկացրել է Կիպրոսում՝ պաշտպանելով«Կարմիոտիսայի» և «Նեա Սալամիսի» գույները:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում